Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.32մ

Նոյեմբեր 03,2025 16:36

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը

🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.32մ (02.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 7 սմ-ով։

🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.648 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 2-ը ներառյալ՝ 108.140 մլն.մ³:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել