Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Պողոսյանը դրամատիկ պայքարում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Նոյեմբեր 03,2025 16:42

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնության նախավերջին օրը Հայաստանն ունի վեց մասնակից։

Առաջինը պայքարը սկսել է երիտասարդների 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը։ Նա պոկում վարժությունում հաջող կատարել է բոլոր երեք մոտեցումներն էլ եւ 105 կգ-ով արժանացել է փոքր բրոնզի։ Սակայն նա իրեն ավելի վստահ է զգում հրում վարժությունում։ Սկսելով 131 կգ-ից՝ Էմման այնուհետեւ գնաց այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդի՝ 136 կգ։ Սակայն հենց այդ ժամանակ մրցավարները հանկարծ ինչ-որ բան խառնեցին եւ Էմմային հետ կանչեցին մրցահարթակից ու նորից հրավիրեցին։ Սակայն նա, այնուամենայնիվ, բարձրացրեց պատվիրված քաշը։ Բոլոր երեք մրցավարները մոտեցումը հաշվեցին, սակայն ժյուրին ինչ-որ թերություն գտավ ու չեղարկեց։

Նույն քաշին մոտենալով վերջին մոտեցումում՝ Էմմա Պողոսյանը վարժությունը կատարեց մաքուր։ Մրցավարությունը այս անգամ գրանցեց հրում վարժությունում՝ 136 կգ, ինչպես նաեւ երկամարտում 241 կգ Եվրոպայի ռեկորդները։

Այսպիսով, Էմմա Պողոսյանը դրամատիկ պայքարում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930