«Հզոր, մրցունակ, առաջադիմող ու հարևանների հետ խաղաղ ու հաշտ ապրող, բայց արժանապատիվ ապրող Հայաստանի մասին էր ասում»,- հարցին՝ 17 տարի բանտարկության, աքսորի մեջ անցկացրած Աշոտ Նավասարդյանն ինչպիսի՞ Հայաստանի մասին էր երազում, Եռաբլուրում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։
Նա վստահ է՝ մենք հասնելու ենք այդ Հայաստանին․ «Մեր ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում շատ ավելի մեծ ողբերգություններից է կարողացել իր մեջքը ուղղել, և սա ևս կհաղթահարենք»։
Կարդացեք նաև
Գագիկ Մինասյանը ցավով նշեց՝ մեր իշխանության ձեռքերով մեզ կտրում են մեր արմատներից․ «Մենք այժմ գահավիժում ենք, այդ անկումը կշարունակվի այնքան, քանի դեռ մենք մեր մեջ ուժ չգտնենք ու չվերադառնանք Նժդեհին, մեր հայ ֆիդայիններին, մեր բոլոր մեծ հայրենասերներին, ազգի նվիրյալներին՝ սկսած Հայկ Նահապետից։
Եռաբլուր այցելությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































