Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ հոր դասերի մասին

Նոյեմբեր 03,2025 20:22

«Ազատ, անկախ, հզոր Հայաստանի մասին էր երազում Աշոտ Նավասարդյանը։ Մեր անելիքն այն է, որ ուղղակի մեր բոլոր սկզբունքներին դեմ չգնանք։ Մարդ պիտի ապրի իր սկզբունքներին, արժեքներին հավատարիմ և իր տեսլականը պիտի ունենա։ Հզոր Հայաստանի տեսլականը և մեր բոլորիս քայլերը պիտի ուղղված լինեն դրան»,-հարցին՝ ինչպիսի՞ Հայաստանի մասին էր երազում Աշոտ Նավասարդյանը և ինչպե՞ս պիտի ապրենք, որ արժանի լինենք այդ Հայաստանին, Եռաբլուրում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց, Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։

Նա փաստեց՝ Աշոտ Նավասարդյանը կարծում էր, որ միայն պետության ստեղծումով չէ, որ մեր խնդիրները լուծված են․ պետք է տան բնակչի հարցը լուծվի․ «Իր հաղորդումներից հնչեցված մտքերից կարևորն այն է, որ ճիշտ քաղաքացիների պիտի կարողանանք դաստիարակել»։

Լուսանկարը՝ ՀՀԿ ֆեյսբուքյան էջից

Հարցին՝ ճիշտ քաղաքացի կերտվո՞ւմ է այսօր, Անուշ Նավասարդյանը պատասխանեց․ «Սա տարբեր կերպ կարելի է մեկնաբանել․ այն քաղաքացին, որ ճիշտ միջավայրում է, այո, ստեղծվում է, գիտեք՝ պարզապես մարտահրավերները չափազանց շատ են։ Եթե կրթվելը նկատի ունեք դպրոցը կամ ուսումնական հաստատությունը, դա քիչ է։ Նաև ընտանիքում է կրթվում քաղաքացին։ Իսկ ի՞նչ արժեհամակարգ ունեն ծնողները, ի՞նչ դիրքորոշում ունեն։ Դրանով նաև պայմանավորված է, թե քաղաքացին ինչ միջավայրում կմեծանա, և արդյոք պետությո՞ւնը կլինի նրա համար  արժեք, թե երջանկությունը և կուշտ լինելը կհամարի արժեք։

Եռաբլուր այցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ Անուշ Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930