Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնթրէալի եւ Լաւալի քաղաքապետական ընտրութիւններուն 3 հայ թեկնածու յաղթանակ արձանագրեց. «Հորիզոն»

Նոյեմբեր 04,2025 11:12

Գանատայի Քեպէգ նահանգի քաղաքապետական ընտրութիւնները կայացան Կիրակի, 2 Նոյեմբեր 2025-ին: Անոնց կարգին՝ Մոնթրէալի եւ Լաւալի քաղաքապետական ընտրութիւններուն առաջադրուած հայազգի թեկնածուներէն երեքը յաղթանակ արձանագրեցին: Այս մասին կը հաղորդէ «Հորիզոն»-ը։

Մոնթրէալի ընտրութիւններուն յաղթանակ արձանագրած հայազգի թեկնածուներն են՝ Վանա Նազարեան, երկրորդ անգամ ըլլալով, «Ensemble Montréal» կուսակցութեան կողմէ, Սեն Լորան շրջանի Côte-de-Liesse ենթաշրջանի քաղաքապետութեան, Շահէ (Sharkie) Տարագճեան, երկրորդ անգամ ըլլալով, Ensemble Montréal կուսակցութեան կողմէ, Pierrefonds-Roxboro շրջանի Cap-Saint-Jacques ենթաշրջանի քաղաքապետութեան, Լաւալի ընտրութիւններուն յաղթանակ արձանագրեց Սեդա Թոփուզեան, նոյնպէս երկրորդ անգամ ըլլալով, Mouvement Lavallois կուսակցութեան կողմէ, Լաւալի Renaud Coursol շրջանի քաղաքապետութեան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հորիզոն» շաբաթաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930