Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն պահանջում է այն անձանցից, որոնք վարչության կողմից կհաստատվեն պատգամավորության թեկնածու, գումար վճարել կուսակցությանը». Խաժակյանը խնդրահարույց է համարում իշխող ուժի մոտեցումը. «Հրապարակ»

Նոյեմբեր 04,2025 11:50

Սկսվել է իշխող թիմի նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացը։ Մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակեց ընթացակարգը, որով պետք է տեղի ունենա 2026 թ. ընտրությունների թեկնածուների ցուցակի ձեւավորումը։

Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար․ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը խնդրահարույց է համարում իշխող ուժի որդեգրած մոտեցումը։ «ՔՊ-ն պահանջում է այն անձանցից, ովքեր վարչության կողմից կհաստատվեն պատգամավորության թեկնածու, պարտադիր կերպով գումար վճարել կուսակցությանը։ Սա խնդրահարույց է «Կուսակցությունների մասին» օրենքի իմաստով, քանի որ այն սահմանում է բոլոր այն ֆինանսական մուտքերը, որոնք կարող են լինել կուսակցության հաշվեհամարին։ Դրանք հիմնականում անդամավճարներն ու նվիրատվություններն են։ Այս գումարները որեւէ կերպ նվիրատվություն համարել հնարավոր չէ, քանի որ դրանք անհատույց չեն` նախապայման է թեկնածու լինելու համար։ Հետեւաբար կարծում եմ՝ ունենք իրավական խնդրահարույց իրավիճակ։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս գումարը թեկնածուի կողմից նախընտրական արշավին իրականացվող ներդրման համար էլ չէ, քանի որ դրա համար կա առանձին կարգավորում Ընտրական օրենսգրքով, երբ թեկնածուն՝ ինքը, այդ գումարը մուտք է անում նախընտրական հիմնադրամ։ Տվյալ դեպքում այս գումարները, հավանաբար, պետք է մուտքագրվեն ՔՊ-ի հաշվեհամարին, եւ դա, ըստ էության, թեկնածու դառնալու դիմաց վճարվող գումար է։ Եկեք չմոռանանք, որ ՔՊ-ում ընտրական ցուցակը կազմվում է միանձնյա, ուստի անհասկանալի է՝ այն իրավիճակում, երբ անձը կարող է իմանալ իր հերթական համարը եւ հրաժարվել մասնակցել, ինչո՞ւ պետք է նախապես նման վճարում անի, ինչի՞ դիմաց։ Սա պետք է արժանանա արդարադատության նախարարության գնահատականին»,- ասաց Խաժակյանը՝ շեշտելով․ «Ցանկացած մուտք կուսակցության հաշվեհամարին, որը չի համապատասխանում օրենքի պահանջին, ենթակա է ուղղորդման պետական բյուջե»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930