Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Գառնին ինչ-որ մեկին պետք է` գնում է եւ գումար է վճարում, իսկ գրադարանը ոչ մեկին պետք չէ, չի գնում ու ոչ մի բան չի վճարում․․․ ես ոչինչ չունեմ ասելու»․ Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 04,2025 12:55

«Եթե Գառնին ինչ-որ մեկին պետք է՝ գնում է եւ գումար է վճարում, իսկ գրադարանը ոչ մեկին պետք չէ, չի գնում ու ոչ մի բան չի վճարում․․․ ես ոչինչ չունեմ ասելու»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Լիլիթ Գալստյան

Վերջինս խոսել էր այն մասին, որ ծառայությունների մատուցման տարբերակով թատրոնների, թանգարանների, գրադարանների աշխատողների աշխատավարձը բարձրացնելու պետության մոտեցումն անարդյունավետ է․«Այս մարդկանց գամել ենք աղքատության շեմին․ կան մարդիկ՝ 70 հազար դրամ են ստանում, միջինացված աշխատավարձը ոլորտում 83 հազար դրամ է։ «Գառնի» ՊՈԱԿ-ի տնօրենը 5 միլիոն պարգեւավճար է ստացել․ եթե նրա բախտը բերել է եւ դարձել է «Գառնի» պատմամշակութային արգելոցի տնօրեն, որը մեր համազգային ժառանգության հատվածն է եւ կարող է այդպիսի պարգեւավճար ստանալ, բայց նույնը գրադարանների եւ որոշ թանգարանների պարագայում անհնար է ու պետության պոզիտիվ պարտավորությունն է այս ոլորտում սոցիալական արդարություն ապահովել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում հայտարարեց՝ ոչ մի կառավարություն մշակույթի ոլորտում այնքան ներդրում չի արել, որքան իրենց կառավարությունը եւ հերթով թվարկեց, թե որ թատրոններում ինչ տեխնիկական վերազինումներ են արել պետական միջոցներից՝ «մշակութային կյանքի որակը փոխելու համար ոչ թե անհատների կողմից, որը ավելի շատ PR-ին էր ուղղված»։

Ժաննա Անդրեասյան

Նոր պայմանների ձեւավորումը, ըստ նրա, նոր եկամուտներ է գեներացնում, ինչն էլ կազդի աշխատավարձերի վրա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930