Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները կողմ քվեարկեցին մի բանաձևի, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք» կուսակցության ինքնահռչակ իշխանությունը. Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 04,2025 15:20

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հավասարակշռված» արտաքին քաղաքականությո՞ւն, թե՞ բանականության կորուստ․ հարված Վրաստանի թիկունքին։

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու և խոսելու անցած շաբաթ Երևանում անցկացված Եվրանեսթի 12-րդ նստաշրջանի մասին։ Հիշեցնեմ, որ ՔՊ 4 պատգամավոր «դեմ» քվեարկեց իմ, Գրիգորյան Աննայի, Վարդանյան Էլինարի, Մամիջանյան Հայկի և սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը ներկայացնող պատգամավորներ Պիերֆրանչեսկո Մարանի և Մարկոս Ռոս Սեմպերեի հեղինակած՝ քաղաքական կոմիտեի զեկույցի փոփոխության առաջարկին, որով Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանից պահանջում էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին ու կալանավորված այլ անձանց, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախահայերի հավաքական ապահով վերադարձն իրենց բնօրրան։

Սակայն, սա ամենը չէ։ ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին նաև քաղաքական կոմիտեի զեկույցին, որը խիստ քննադատական դրույթներ էր պարունակում ոչ միայն Ռուսաստանի այլև ․․․․ Վրաստանի հասցեին։ Ռուսաստանի քննադատելն այս իշխանությունների համար նորություն չէ և շատ կզարմանայի, եթե ՔՊ-ականներն այս անգամ իրենց քվեարկությամբ այլ քաղաքականություն որդեգրեին։

Սակայն հակավրացական բանաձևին կողմ քվեարկելը նորություն էր։ ՔՊ-ականները մի բանաձևին կողմ քվեարկեցին, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք» կուսակցության ինքնահռչակ իշխանությունը» !!!!!!! քննադատվում էր Վրաստանի իշխող կուսակցության «հակաժողովրդավարական քաղաքականությունը, բռնությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը», իսկ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը գնահատվել էր որպես «դրակոնյան»:

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում: Դուշմանը, եթե ներսից չլիներ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930