Հաղարծինի քահանա, նախորդ կիրակի Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի հրավիրած միջոցառման մասնակից տեր Տարոն քահանա Հունանյանը կանչվել էր Մայր Աթոռ՝ մասնակցելու կարգապահական հանձնախմբի քննարկմանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենից պահանջել են հեռախոսը հանձնել, ինչը մերժել է՝ համարելով, որ դա իր անձնական տարածքն է, որովհետեւ այնտեղ իր անձնական ինֆորմացիան է։
«Առաջարկեցի պարզապես անջատել հեռախոսը, սակայն պնդեցին հանձնել: Մինչ այդ պահանջը կատարելը, հարցրի՝ արդյոք սենյակում ներկա անդամնե՞րն են քննելու իմ հարցը, եւ երբ ստացա դրական պատասխան, հայտարարեցի, որ հրաժարվում եմ այս կազմով որեւէ քննարկման մասնակցել։ Թող նախ այդ կազմի կարգապահական հարցերը քննարկեն, նոր անդրադառնան իմ անձին»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեր Տարոնը:
«Ինչ հանձնախումբ, որ կա, ովքեր ինձ սպասում էին, հանդիպեցի իրենց հետ, նախապես չթաքցրի, որ չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց վարքը քննելու ենթակա է։ Ես կարծում եմ՝ բոլորդ լավ հասկանում եք, թե ում մասին է խոսքը»,-հավելեց նա Լրագրողների՝ անուններ նշելու պնդումը քահանան մերժեց եւ չասաց, թե հատկապես որ հոգեւորականներին նկատի ունի, ովքեր պետք է մասնակցեին իր հարցի քննարկմանը։
Կարդացեք նաև
Հարցին՝ իրեն ինչ-որ բան խոստացե՞լ են իրեն եկեղեցուն դեմ դուրս գալու համար, տեր Տարոնն այսպես արձագանքեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որեւէ բանով»:
Բազմաթիվ այլ հարցերի տեր Տարոնը հրաժարվեց պատասխանել, լրագրողներին հորդորեց դիմել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին:
Ճեպազրույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































Պիղատոս Պոնտացուն նվիրված մի գրքում հենց այս հարցն է տալի Հուդա Իսկարիովտացին Քրիստոսին դավաճանելուց առաջ:
Պարզվեց որ ‘որևիցե բանը’ կազմում էր 30 արծաթ:
Դե դա >2000 տարի առաջ էր: Հիմա այդ գումարը շա…ատ ավելի է: Բայց նույն ապրանքն ես գնելու…
անկեղծ ասած շատ նման ես հենց նման մարդու ով կվաճառեր ամեն ինչ․․․