Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ. «Հետք»

Նոյեմբեր 05,2025 11:14

«Հետք». Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը 2025թ. նոյեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով ամբողջությամբ վերացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, որը վերաբերում է իր կողմից անհամատեղելիության պահանջների խախտմանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025թ. եզրակացություն էր հրապարակել, ըստ որի՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խախտել է հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը 2008թ.-ից «Գոր մետալ» ՍՊԸ–ի իրական շահառուն է՝ ունենալով 100% բաժնեմասնակցություն: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ Առուշանյանը 2008-2017թթ. եղել է նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարը:

Առուշ Առուշանյանը «Գոր Մետալ» ՍՊԸ-ի իր 100% մասնակցությունը հավատարմագրային կառավարման է հանձնել 2025թ. օգոստոսի 4-ին, որը իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է օգոստոսի 7-ին։ Ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին։ Վերջինս Առուշ Առուշանյանի մայրն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է տվյալներ, ըստ որի՝ «Գոր Մետալ» ընկերությունը գործող է, սակայն Առուշ Առուշանյանը 2018թ.-ի հունվարի 1-ից մինչև 2025թ.-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ընկերությունից եկամուտ չի ստացել:

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930