«Ես գիտեմ՝ ինչ օպերատիվ տվյալ է։ Դուք էլ գիտեք։ Նիկոլի sms-ն է։ Ինչի՞, ձայնագրությունները չենք լսե՞լ՝ ուզենք-չուզենք կալանքը պիտի տանք, չենք տեսե՞լ դատարանի նախագահները ոնց են գնում Նիկոլի մոտ՝ ասելով 99-ին ենք կալանավորել, էն մեկը պլստացել է, բայց մի անհանգստացեք նրան էլ կկալանավորենք, չե՞նք տեսել ֆեյսբուքյան ստատուսները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործին։
Հիշեցնենք, դատարանն այսօր հրատապ նիստ էր հրավիրել Սերժ Սարգսյանի գործով՝ դատախազության պահանջով։ Դատախազությունն օպերատիվ տվյալներ էր ստացել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է լքել Հայաստանը եւ երեկ երեկոյան հրատապ միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոցը՝ հանրապետությունից չբացակայելու արգելքը, վերականգնել։ Դատարանը մերժեց միջնորդությունը։
Կարդացեք նաև
«Դատախազության եւ քննչականների համար օպերատիվ տվյալը Նիկոլի հրահանգն է, ՀՀ-ում որեւէ իրավակարգ չի գործում եւ ինքը դրա մասին ուղիղ հայտարարել է։ Նիկոլին հետաքրքրիր են իր քաղաքական հակառակորդներին ուղիղ իմաստով վերացնելը, բանտերը լցնելը, 30 տարի պետություն կառուցած մարդկանց նկատմամբ բռնաճնշումները․ այդ տրամաբանության մեջ է Սերժ Սարգսյանի նկատմամբ տեղի ունեցողը, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ տեղի ունեցողը»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































