Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին

Նոյեմբեր 05,2025 17:18
«Հետք». Նոյեմբերի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան Էմիլ Բաբիշովը ներկայացրել է միջնորդություն։ Նա նշել է, որ նախորդ նիստերին Ռ. Վարդանյանն ու նրա նախկին փաստաբանը մի շարք միջնորդություններ էին ներկայացրել դատարան, սակայն այդ միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները պաշտպանական կողմին ամբողջությամբ չեն տրամադրվել։ Փաստաբանը խնդրել է դատարանին տրամադրել այդ որոշումների ամբողջական պատճենները։

Դատավոր Զ. Աղաևն ասել է, որ մինչ այժմ պաշտպանության կողմին տրամադրվել են անհրաժեշտ պատճենները, և այդ իրավունքը նա կարող է շարունակել օգտագործել նաև հետագայում։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է նոր միջնորդություն՝ խնդրելով դատարան հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա առնչվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մասին հոդվածին։

Ռ. Վարդանյանի պաշտպան Է. Բաբիշովը միացել է միջնորդությանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930