Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Արարատ Միրզոյանն ասում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը դա խախտելու շահագրգռություն չի ունենալու, նշանակում է՝ կամ Ալիևն անսպասելիորեն վերադաստիարակվելու է ու դառնա խաղաղության աղավնի. «ՉԻ»

Նոյեմբեր 06,2025 09:30

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե իր պատկերացմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները խախտելու ոչ մի շահագրգռություն չի ունենալու։

«ՉԻ» Իսկ որո՞նք են այսօր Ադրբեջանի «շահագրգռությունները»։ Լուրջ բան չկա, ընդամենը՝ անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ, ՀՀ զինված ուժերի էական կրճատում, Եկեղեցու պառակտում, Սահմանադրության փոփոխություն, Սփյուռքի հետ կապերի խզում, «ռևանշիստական» կուսակցությունների լուծարում, հարյուր միլիարդ դոլարի փոխհատուցում, իրենց «փախստականների» վերադարձ «պատմական Ադրբեջան», և վերջ։

Եվ եթե Արարատ Միրզոյանն ասում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը դա խախտելու շահագրգռություն չի ունենալու, նշանակում է՝ կամ Ալիևն անսպասելիորեն վերադաստիարակվելու է ու դառնա խաղաղության աղավնի, կամ համաձայնագիրը ստորագրվելու է միայն այդ «շահագրգռությունները» բավարարելու պայմանով։ 

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930