Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են զուգահեռ հակադրությունների ռեժիմում: Գրեթե նույն պահերին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, ժամանակային համընկնումներով հանդերձ, հակադիր են բովանդակությամբ:
Ադրբեջանի ղեկավարը Սևանն անվանում է «Գյոկչա», Հայաստանի ղեկավարը՝ հաջորդ օրը երեքհազարամյա Արցախը նույն հարթության մեջ է դնում «Բասարգեչարի» հետ:
Ալիևը խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» անխուսափելիության և իրավունքների մասին, Հայաստանն անվանում ադրբեջանական տարածք, հայերին՝ քոչվոր, և նույն հայերին հորդորում է չվախենալ ավտոմեքենաներով ադրբեջանցիների Հայաստան գալուց, Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը հայտարարում է՝ արցախահայերի վերադարձը վտանգավոր է ու կարող է վնասել «խաղաղությանը»:
Ալիևը Բաքվում դատում է Արցախի հայկականության համար պայքարած ԼՂՀ ղեկավարներին ու մյուս ռազմագերիներին, Փաշինյանը՝ ոչ միայն վերադարձրել է ադրբեջանական վարձկաններին, այլև Երևանում դատում է, այդ թվում՝ արցախահայերի վերադարձի իրավունքի համար միջազգային հարթակներում պայքարող Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին:
Կարդացեք նաև
Ալիևն անվանարկում է Հայաստանն ու «հայկական սեպարատիզմը», հաջորդ օրը Փաշինյանը հերթական անգամ շնորհակալություն է հայտնում նրան՝ ղազախական/ռուսական հացահատիկն Ադրբեջանի տարածքով Հայաստան առաքելու համար:
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթում


















































