Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սեւանն անվանում են Գյոյչա, ապա ես էլ ասում եմ՝ Բաքու անվանում չկա, խոսքը հայկական Բագին քաղաքի մասին է: Տիգրան Մեծն այնտեղ զոհեր էր մատուցում. Սեն Հովհաննիսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2025 11:19

ԽՍՀՄ տարիների Ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն, քարտեզագետ Սեն Հովհաննիսյանը հարյուրավոր հին քարտեզներ ունի, նաեւ ինքն է բազմաթիվ քարտեզներ կազմել, որոնք մեծ արժեք ունեն: Դրանց միայն մի մասն է հրապարակված գրքով:  «Հրապարակը» զրուցել է նրա հետ:

– Ասում են` դե ինչո՞ւ հակադրվենք, Ալիեւը նման հայտարարություններ անում է ներքին լսարանի համար:

– Ի՞նչ է նշանակում՝ ներքին լսարանի համար է խոսում: Իսկ մենք ովքե՞ր ենք: Մարդ ենք, չէ՞, արժանապատվություն ու զգացմունքներ, չէ՞, ունենք: Այսինքն` մեզ ով ասես, կարող է վիրավորել, ինչ ասես ասել ու անցնել առաջ: Բա ինչի՞ համար է պետությունը, ինչի՞ համար է իշխանությունը, եթե ոչ իր ժողովրդին պաշտպանելու համար: Ալիեւն իր ներքին լսարանի համար է խոսում, լավ, իսկ Հայաստանի ներքին լսարանին ո՞վ պետք է պաշտպանի:

– Իսկ անվանումների մասին առհասարակ` Բասարգեչար, Էրիվան, ինչպես նաեւ մի շարք գյուղեր կան, որ օտարոտի անուններ ունեն, ինչո՞ւ են երբեմն ադրբեջանական անվանումներով կոչում:

– Նախ ասեմ, որ գյուղերից շատերը ո՛չ ադրբեջանական անվանումներ են ունեցել, ո՛չ էլ թուրքական: Պարսկական անվանումներ են եղել: Ծագումը գալիս է Իրանից: Հայաստանը եղել է Պարսկաստանի տիրապետության տակ: Բայց քանի որ մուսուլմանական անվանումներ են, մարդկանց մոտ կարծիք է ձեւավորվել, որ ուրեմն թուրքերեն է կամ ադրբեջաներեն: Կոնկրետ Բասարգեչարը թուրքերեն է: Այն կապ ունի «շուկա» բառի հետ: Նորից եմ կրկնում՝ այդ անվանումները մարդիկ են դրել, ինչը չի դարձնում տարածքն ադրբեջանական կամ թուրքական: Եթե Սեւանն անվանում են Գյոյչա, ապա ես էլ ասում եմ, որ Բաքու անվանում չկա, խոսքը հայկական Բագին քաղաքի մասին է: Տիգրան Մեծը կառուցեց Տիգրանակերտ քաղաքը, որից քիչ հեռու Բագինն է, ներկայիս Բաքուն: Տիգրան Մեծն այնտեղ զոհեր էր մատուցում: Մենք ինչո՞ւ չենք ասում, որ Բաքուն հայկական Բագին քաղաքն է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930