Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Ավինյան, բա մի հատ էդպիսի ջոկատ ուղարկեիր պոստեր էլի, մի հատ տեսնեինք, որ Ավինյանը դուխով տղերք է ուղարկել. ՀՀ քաղաքացի

Մայիս 05,2025 22:33 Share

Այսօր Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն առանց զգուշացնելու Տիգրան Մեծ 10 հասցեի դիմացից մաքրել են փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Օմբերդ Ավետիսյանը:

«Խնդրեցի՝ եղբայր, մի տարեք, իմ ապրուստի միջոցն է սա, թողեք հավաքեմ, գնամ, էլ չեմ գա: Դաժանաբար հավաքեցին, լցրին, ֆորդը տարան՝ որը ջարդելով, որը՝ թափելով»,- պատմեց Ավետիսյանը:

Մեր զրուցակիցը պայմանագրային զինծառայող է, իր պատմելով նոր է իջել դիրքերից, որդին էլ առաջնագծում է: Ավետիսյանը 60 տարեկան է, ասաց՝ տարիքով պայմանավորված հեշտ չէ աշխատանք գտնելը:

Նշված վայրում էլ մրգեր է վաճառել. «Թող գնան, պոստերը պահեն, ոչ թե քաղաքի բորդյուրները, որ առեւտուր չանենք: Պարո՛ն Ավինյան, որ մարդկանց ուղարկում ես, էս քաղաքի, համար ի՞նչ ունես արած: 40 հոգանոց ջոկատ ես ուղարկում, բա մի հատ էդպիսի ջոկատ ուղարկեիր պոստեր էլի, մի հատ տեսնեինք, որ Ավինյանը դուխով տղերք է ուղարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031