Նոյեմբերի 8-ին Բաքվում տեղի է ունենալու 2020 թվականի 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-ամյակին նվիրված մեծամասշտաբ զորահանդես: Բնականաբար, Պակիստանի և Թուրքիայի ղեկավարությունը ներկա է գտնվելու այդ միջոցառմանը, առանց այս երկրների և Իսրայելի՝ Ադրբեջանը չէր կարող հաղթել:
Դեռ մի քանի օր կա զորահանդեսին, սակայն ադրբեջանական ռեսուրսներն արդեն որոշակի տեղեկություններ են հայտնում ցուցադրվելիք ռազմական տեխնիկայի և սպառազինության վերաբերյալ:
Օրինակ, ռազմական միջոցառման փորձերից և դրա շրջանակում զինտեխնիկայի տեղաշարժերից հայտնի է դարձել, որ նոյեմբերի 8-ին ցուցադրվում է Tatra զրահամեքենաներ (Չեխիա-Սլովակիա), «Շիլկա» զենիթահրթիռային համալիր (բելառուսական արտադրության), «ՏՈՐ-Մ2Է» զենիթահրթիռային համակարգ (Ռուսաստան), չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրներ:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հենց չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրներն են առաջին անգամ ցուցադրվելու Բաքվի զորահանդեսին, որոնք, ի դեպ, ստեղծվել են ռուսական Ս-300-ի բազայի հիման վրա:
Կարդացեք նաև
Հավելենք, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանը և Պեկինը ստորագրել էին «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին», այն անդրադառնում է Բաքվի և Պեկինի միջև բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության և գործողությունների համակարգման խորացմանը, և այստեղ չեն անտեսվել անվտանգային հարցերը:
Իհարկե, Հայաստանը ևս Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալու բազա և ներուժ ունի, այդ թվում՝ պաշտպանության համագործակցության առումով: Իսկ Ադրբեջանը, բնական է, պաշտպանական ոլորտում շատ լուրջ աջակցություն և համագործակցություն ունի Թուրքիայի, Իսրայելի հետ, որոշակի՝ նաև Պակիստանի:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































