«Նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ապրանքների համար հայկական շուկաներ մուտք գործելու հնարավորությունը և բարելավում է ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու հնարավորությունը հայ արտադրողների համար»,– ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա երկաթուղային կապի բացումը որակել է որպես Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված համաձայնությունների, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի անմիջական արդյունք։ Օվերչուկը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին այս գործընթացում կառուցողական մասնակցության համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































