Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմին խոցել է այն, որ պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանը տեսանյութեր է հրապարակել սոցցանցերում

Նոյեմբեր 06,2025 16:58

«Փաստինֆո». Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այդ երկրի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը ներկայացրել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ նյութեր։

Ադրբեջանական քարոզչամեքենան նշում է, թե իբր նյութերի համաձայն՝ Հարությունյանը, եղբոր հետ միասին, մասնակցել է 1990-ականներին Ադրբեջանի դեմ մարտերին, որ նա Ադրբեջանի դեմ մարտերում շարքային մասնակից չի եղել, այլ անմիջական դեր է խաղացել «բանակի մատակարարման և ռազմական գործունեությանը աջակցելու գործում»։

Նշվել է, թե իբր ուսումնասիրված տեսագրությունները հաստատում են, որ Արայիկ Հարությունյանը այցելել է Արցախի մարտական ​​դիրքեր, ուսումնասիրել զինված ուժերի պոտենցիալը և մասնակցել ռազմական գործողությունների շարունակականության ապահովմանը, այլ կերպ ասած՝ մասնակից է եղել մարտերի կազմակերպչական, անձնակազմային և տեղեկատվական աջակցության գործում։

Ադրբեջանական կողմին խոցել է այն, որ պատերազմական գործողությունների ընթացքում Արայիկ Հարությունյանը տեսանյութեր է տարածել սոցցանցերում՝ ոգևորելու հայրենակիցներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930