Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պետք է մտածեն՝ ինչպես պետք է լուծեն այս 18 արդարների հարցը. Հակոբյան

Նոյեմբեր 06,2025 17:02

-Այս գործընթացում իշխանությունները խնդիր ունեն, պետք է հասկանան՝ ինչպես պետք է այս գործընթացն ավարտի հասցնեն: 0 իրավական գործընթաց, մեղադրանքները որեւէ կերպ չեն հիմնավորվում: Իշխանությունները պետք է մտածեն՝ ինչպես պետք է լուծեն այս 18 արդարների հարցը,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը:

Ի պաշտպանություն Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստին եկած Հակոբյանը նաեւ նկատեց, որ այս ու նման այլ դատական ֆարսերը միայն իշխանափոխության դեպքում կավարտվեն:

Նրա խոսքով՝ բոլոր այն արժեքները, որոնք հային հայ են պահում, այս իշխանությունները փորձում են հերթով վերացնել, արժեզրկել. «Արցախի հանձնումից հետո պետք է նաեւ ավարտին հասցնել Արցախի մասին խոսույթը, որը այս իշխանությունների ամենագլխավոր նպատակներից մեկն է: Մեզ ուզում են ապացուցել, որ Արցախը մեզ համար ոչ թե պաշտպանության վահան է եղել, այլ վտանգ: Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը նույնպես հայ ազգի ինքնության, լինելիության հիմքերի խարխլումն է»:

Նրա խոսքով՝ այս իշխանությունները մերժում են այն ամենը, ինչ ունեցել ենք դարեր շարունակ, իբր ստեղծում են նոր հանրապետություն, նոր գաղափարախոսություն, որտեղ ոչ հայ կարող է լինել, ոչ էլ որեւէ կապ դարերի պատմություն ունեցող հայ ազգի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930