Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները հերթական հաղթանակները տոնեցին: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ օրը մեր տղաների մենամարտերը դառնում են ավելի վստահ եւ տպավորիչ:
Այսօր մրցակիցներին պայքարից դուրս թողեցին երիտասարդական հավաքականի անդամներ 60 կգ քաշային Տիգրան Մակիչյանը եւ Տիգրան Խաչատրյանը՝ 86 կգ, ինչպես նաեւ 23 տարեկաններ Արեն Հակոբյանը՝ 67 կգ, Հարություն Հակոբկոխյանը՝ 71 կգ, Մարատ Միքայելյանը՝ 75 կգ, Համլետ Ադամյանը՝ 80 կգ, Իշխան Հովսեփյանը՝ +92 կգ:
Եվրոպայի առաջնությունը գնալով դառնում է ավելի դիտարժան, քանի որ ռինգում մնում են ավելի ուժեղները, որոնք իսկապես, բարձր մակարդակի բռնցքամարտ են ցույց տալիս: Եվ ուրախալի է, որ նրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանի ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Այնպես որ, բռնցքամարտի սիրահարները կարող են «Միկայում» իսկական հաճույք ստանալ, առավել եւս, որ մուտքը ազատ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































