Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Դատավորն ի սկզբանե գիտեր, որ մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն. փաստաբան

Նոյեմբեր 07,2025 14:57

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը․
Դատաքննության ընթացքում պնդում էինք, որ անկախ որևէ ապացույցից ու անկախ գործում առկա կոպտագույն խախտումներից, միևնույն է այդ (Չ)դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին այդ շինծու մեղադրանքով։

(Չ)դատավորն ասում էր, որ այդպիսի բան չկա։

Նշեմ հերթական ակնհայտ ապացույցը․
1․ դատաքննության հենց սկզբում հիմնավորեցինք, որ քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է եղել, ինչը քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղակի հիմք էր և այդպիսի միջնորդություն ներկայացրեցինք դատարանին։

2․ Միջնորդության լուծումը Դատարանը հետաձգեց, պատճառաբանելով, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքներ պետք է պարզի ապացույցների հետազոտման միջոցով։

3․ Սակայն երբ ապացուցների հետազոտումն ավարտվեց, (Չ)դատավորն այդպես էլ այդ միջնորդության վերաբերյալ որոշում չկայացրեց և առանց այդ միջնորդությունը քննելու ու լուծելու, դրա փոխարեն մեղադրական վերդիկտ կայացրեց։

4․(Չ)դատավորն այդ միջնորդությանն անդրադարձել և այն մերժել է միայն մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո կայացրած դատավճռում։

Հիմա հարց՝ եթե (Չ)դատավորն արդեն մեղադրական վերդիկտ էր կայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ, դրանից հետո մի՞թե կարող էր հակասել ինքն իրեն՝ բավարարեր մեր միջնորդությունը և քրեական վարույթն ապօրինի լինելու հիմքով դադարեցներ քրեական հետապնդումը։

Մի՞թե հաստատելու էր, որ ապօրինի գործով է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։

Այսինքն, (Չ)դատավորն ի սկզբանե գիտեր, որ մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն։
Ակնհայտ անարդար դատական ակտի կայացումը հաստատող հերթական ակնհայտ ապացույցն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930