Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում. Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 07,2025 15:32

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ մի լավ ուրախացել է Փաշինյանը, երբ իրեն զեկուցել են Նախագահ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը ամեն գնով վերականգնելու գործընթացի մասին:

Հիշեցնեմ՝ մեկ օրվա մեջ 3 դատական նիստ են նշանակում, անգամ մահացած եղբոր սգո արարողություններից դատավորին ստիպում են գալ նիստի, բայց դատարանը մերժում է դատախազության հայցը, ու ստիպված վերակենդանացնում են 19 թվականի ծիծաղելի գործը (ցուցմունքը կորզել են սխալ թարգմանությամբ, ցուցմունք տվողը հետագայում հրաժարվել է ցուցմունքներից՝ բացատրելով, որ թարգմանության խնդիր է եղել):

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում…
Այսօր 22.00-ին դողդողացող ձեռքով կմիացնես AntiFake.am ու կլսես՝ քեզ հաստատ դուր չի գա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930