Երևանում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստում: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներկայացվել էին վարչական շրջանների կողմից՝ հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը:
Քվեարկության արդյունքում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը հաստատվեցին:
Քննարկումների ընթացքում նիստին ներկա Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձել են սոցիալական ոլորտում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ ընդգծելով սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված և շարունակական բարելավման անհրաժեշտությունը։


















































