ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները:
Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչներն իրազեկել են «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների որակական չափանիշների մասին մանրամասներ:
Կարդացեք նաև
Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































