Regionmonitor. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ընթացակարգի շրջանակում կառուցողական քայլերը կհանգեցնեն խաղաղության երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։
«Հույս ունեմ, որ կառուցողական քայլերը, որոնք ձեռնարկվում են խաղաղության գործընթացի շրջանակում, կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի»,-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում գրել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը վստահ է, որ «Կովկասում խաղաղ իրավիճակը, որտեղ տիրում է կայունությունը, կծառայի ողջ տարածաշրջանի բարգավաճմանը և էլ ավելի կբարձրացնի Կովկասի ռազմավարական նշանակությունը համաշխարհային քաղաքականությունում»։


















































