«Չեմ կարծում, որ բանը դրան կհասնի»․ AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չունի մտավախություն, որ Ադրբեջանի ղեկավարը մի օր էլ իր կամ այլոց արտահանձնում կպահանջի Նիկոլ Փաշինյանից։
Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարման հանգամանքների մասին, Սերժ Սարգսյանն ասաց․ «Արցախի նախկին ղեկավարները, ովքեր այսօր գտնվում էին Բաքվում՝ այլընտրանք չունեին։ Երկու տարբերակ կար՝ փախնել գալ Հայաստան, այդպիսով վարկաբեկեին իրենց եւ սրանց հնարավորություն տային քննադատել՝ ասել, թողեցիք ձեր ժողովրդին, եկաք։ Կամ՝ գնալ ինքնազոհության։ Այդ մարդիկ գնացին ինքնազոհողության տարբերակով»։
Սերժ Սարգսյանը հավելեց՝ տարբերակ կար օդային ճանապարհով նրանց էլ էվակուացնել, ինչպես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, բայց «որոշ հանգամանքներ դա թույլ չտվեցին»։
«Եվ ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ոչ առանց Հայաստանի միջամտության»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ցուցակի մասին տեղյակ է նաեւ Սամվելը Շահրամանյան եւ կարծում է՝ կգա ժամանակը ինքն այդ մասին կխոսի։
Կարդացեք նաև
Իր համար տարօրինակ է՝ ինչո՞ւ ադրբեջանցիները պետք է ՊԲ գործող հրամանատարին թույլ տային սահմանը հատել, բայց այն մարդուն ով արդեն երկու տարի ՊԲ հրամանատար չէ, գերեւարեին։ Խոսքը Լեւոն Մնացականյանի մասին է։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարումն իր համար ցավ է ու ազգային ամոթ․ «Եվ սրանց ՝ ամեն օր խաղաղություն ասելն ինչ-որ հիմք կունենար, եթե այնտեղ հայ գերիներ չունենայինք։ Ո՞րն է խաղաղությունը, որ սահմանին չեն կրակո՞ւմ, է 2018-ի ց առաջ էլ չէին կրակում»։
Գերիների վերադարձը Սերժ Սարգսյանի կարծիքով, լավ նախանշան կլիներ, որ հայկական կողմն էլ է ինչ-որ բան ստանում է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































