«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 433 մլրդ 475.9 մլն դրամ` գրեթե 14 մլրդ 195.887 մլն ԱՄՆ դոլար։
Մասնավորապես, արտաքին պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 642 մլրդ 154.6 մլն դրամ, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքը և ՀՀ կենտրոնական բանկի պարտքը ներառյալ։
Հարկ է նշել, որ ՀՀ պետական պարտքի սեպտեմբերի՝ նախորդ ամսվա նկատմամբ փոփոխությունը կազմել է 28 մլրդ 337.3 մլն դրամ։
Իսկ ինչ է արվել այսքան պարտքով. ո՛չ երկաթուղիներ են կառուցվել, ո՛չ մետրոյի կայարան, ո՛չ ջրամբարներ, ո՛չ նոր ճանապարհներ. փաստացի որևէ գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

















































