Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ ի՞նչ, թե ով ինչով է զբաղվում, ով քանի զավակ ունի՝ դա ձեր անմիջական պարտականությունների հետ ի՞նչ կապ ունի. «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2025 11:30

Հասկանալի է, որ դուք ամեն ինչ անում եք, որ հանրությունը չլսի Ալիեւի բարբաջանքները, չհարցնի՝ ի՞նչ եղավ սահմանազատման հարցը, մեր գերիների վերադարձը, ՀՀ 200 քառակուսի կիլոմետրից թշնամու զորքի դուրս գալու հարցը։ Ի՞նչ եղավ նախաստորագրված, բայց այդպես էլ չստորագրված խաղաղության պայմանագիրը։ Պետք է նրան մեղադրեին Արցախի հարցը փակելու, Մինսկի խումբը լուծարելու, Արցախ վերադարձի թեման չբարձրացնելու, միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու համար։

Հարցնեին՝ ո՞ր իրավունքով եք Հայաստանը դարձրել քաղաքական հետապնդումների թատերաբեմ, ինչո՞ւ են կալանավորվում ընտրված համայնքապետերը, ինչո՞ւ եք խլում Կարապետյանների սեփականությունը, ինչքա՞ն են բանտում մնալու արքեպիսկոպոսները։ Վերջապես՝ ի՞նչ եք ուզում Եկեղեցուց, ինչքա՞ն է շարունակվելու այդ ամոթալի արշավը։ Ձեզ ի՞նչ, թե ով ինչով է զբաղվում, ով քանի զավակ ունի՝ դա ձեր անմիջական պարտականությունների հետ ի՞նչ կապ ունի։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930