Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ասաց, որ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք: Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը. Ռուբեն Ռուբինյան

Նոյեմբեր 10,2025 11:11

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի նոյեմբերի սկիզբն էր, օրը հստակ չեմ հիշում: Պատերազմ էր, բայց 5-րդ շարասյունն արդեն ներքաղաքական պայքարը սկսել էր:
Մտա կառավարության շենք, բարձրացա վարչապետի աշխատասենյակ: Երբ որ ներս մտա, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ շենք մտնելիս որևէ ոստիկան չեմ տեսել, իսկ շենքի ներսում տեսել եմ ՊՊԾ երկու աշխատակից ընդամենը` մեկը շենքի մուտքի դռան մոտ, մյուսը` վարչապետի աշխատասենյակի մոտ:

Վարչապետին հարցրեցի, թե ուր են բոլորը: Ասաց, որ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք:
Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    …պատերազմին չմասնակցած հայրենասերները…
    Փոխարենը դուք էիք ակտիվ մասնակցում պատերազմին․ թիկունքից ու երկրի դեմ։

Պատասխանել Սարգիս Զեյթունյան

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930