-Իմ ուղերձն ուղղված է իմ հասարակությանը, որ մեր հասարակությունը գիտակցի, որ այն ծրագրերը, որոնք իրականացվում են «ԿԳԲ-ի պադվալներում», իրենք շարունակելու են իրականացնել: Դրանք այն ծրագրերն են, որոնցով մասնատում ու դժբախտացնում են ժողովուրդներին: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ ռուսը կփրկի տերմինը սին է, էսպես է փրկելու ռուսը: Իսկ մեր հասարակությունն ուզո՞ւմ է՝ այսպես փրկի: Պետք է ՀՀ քաղաքացին որոշում կայացնի՝ ուզո՞ւմ է ռուսը փրկի, թե չէ,- այսօր Երեւանում ՌԴ դեսպանատան դիմաց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի 5-րդ տարելիցի առիթով կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ Aravot.am-ին ասաց ակցիայի նախաձեռնողներից Էդգար Ամրոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է խոսի իր շահերից ու դիրքերից. «Պետք է բոլորս խոսենք դրա մասին բացեիբաց, ոչ թե 3-րդ կամ 4-րդ պետությունից խոսենք»:




















































