Aravot.am-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանին, որը շատ երկար տարիներ զբաղվում է հատկապես անչափահաս երեխաների խնդիրներով, խնդրեց մեկնաբանել ծափաթաղցի 3-ամյա տղային հոր կողմից խեղդամահ արվելու ողբերգությունը:
«Դա բացառիկ այլանդակ դեպք էր: Երեք տարեկան երեխային, որ ընդհանրապես անպաշտպան է, խեղդել եւ դրա համար պատասխան չտալ, խոսքս հասարակության մասին է՝ մնացած պատիժների համար օրենքն ունի հնարավորություն: Բայց հասարակությունը, այն անձինք, որոնք անտարբեր են անցել՝ իմանալով, որ շեղումներ կան այս ընտանիքում… Ինը հոգանոց ընտանիք է, փոքր համայնք է, հարեւաններ ունեն, ի վերջո, դպրոց կա: Ո՞ւր էին նրանք եւ ինչո՞ւ այսպիսի վախճան ունեցավ այս դեպքը:
Կարծում եմ, որ շահագրգիռ մարմինները պետք է անպայման մի ինչ-որ պլան-ծրագիր գրեն՝ նման երեւույթները բացառելու համար: Որովհետեւ դա, նախ, մեր ազգին հարիր չէ, եւ այդ բացառիկությունը հետայսու երբեւէ թող չկրկնվի:
Ցավակցում եմ այդ երեխայի այն հարազատներին, ում որ իսկապես խորը ցավեցրել է այս դեպքը»,-ասաց նախկին նախարարը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































