Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգյան ճեմարանի տեսուչը չմեկնաբանեց ԿԳՄՍ նախարարի խոսքը

Նոյեմբեր 10,2025 15:54

Oրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ ի թիվս այլնի անդրադարձել էր նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանին: «Գեւորգյան ճեմարանը լիցենզավորված ԲՈՒՀ է։ Այնտեղ պետք է գործեն ԲՈՒՀ-ին վերաբերող բոլոր կանոնները։ Տեսուչի՝ հարթակից ունեցած ելույթը կարող է ընկալվել քաղաքական բովանդակության։ Հարցը քննարկում ենք։ Չեմ կարծում՝ նման գործողությունները որեւէ կերպ պետք է խրախուսվեն կամ աննկատ մնան»,- ասել էր նա։

Aravot.am-ը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանից մեկնաբանություն խնդրեց նախարարի ասածի վերաբերյալ: «Որեւէ մեկնաբանություն չունեմ»,-ասաց Հայր Սուրբը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930