Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից ընդամենը օրեր առաջ մարդն ասում էր, որ լուծում չի տեսնում, հիմա կանգնել է, թե բա 2019-ի լուծումը լավն էր. «ՉԻ»

Նոյեմբեր 12,2025 09:30

Ռոբերտ Քոչարյանը TV5-ին տված հարցազրույցում ասել է. «Բանակցային գործընթացը կավարտվեր Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019-ին, առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելով»:

ՉԻ.- Չէ, լո՞ւրջ: Էս հիմա է, որ Քոչարյանը, թե պետք էր ընդունել բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, որ այն լավն է: Դուք մինչև 2020 թվականի պատերազմը Քոչարյանից երբևիցե լսած կա՞ք, որ պետք է ընդունել կարգավորման որևէ առաջարկ: Կամ որ ասի. լավ առաջարկ է:

Ընդհակառակը: Ամենաթունդ ոչմիթիզականության ջատագովն է եղել: Ընդամենը պետք է հիշեցնենք, թե ինչ է նա ասել 44-օրյա պատերազմից ընդամենը 2 շաբաթ առաջ:

2020թ. սեպտեմբերի 10-ին երիտասարդության հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Ես այսօր չեմ տեսնում մոտակա ժամանակներում հայ-ադրբեջանական հակամարտության լուծման որեւէ տարբերակ:

Ադրբեջանական կողմը ժխտում է վերջին 30 տարվա իրողությունը: Մենք չենք կարող կայացած փաստերը հաշվի չառնել: Ղարաբաղի փաստը կա, Ղարաբաղի ստեղծման իրավական հիմքերն անխոցելի են: Օրեր առաջ Ղարաբաղի 29-ամյակն էր: Ղարաբաղում արդեն երկու սերունդ է մեծացել այն համոզմունքով, որ նոր պետություն են կառուցել եւ այդ պետության քաղաքացիներն են: Դու չես կարող նրանց ասել, սա չի եղել, հիմա հետ ենք գնում»:

… Պատերազմից ընդամենը օրեր առաջ մարդն ասում էր, որ լուծում չի տեսնում, հիմա կանգնել է, թե բա 2019-ի լուծումը լավն էր:

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930