Լրահոս
Օրվա լրահոսը

Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 12,2025 11:43

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բանակում ատեստացիայի արդյունքում հավելյալ գումարներ ստացող զինծառայողների վերաբերյալ, օրեր առաջ, պաշտպանության նախարարը ցուցանիշներ էր ներկայացրել, որտեղ երևում էր, թե շարքային անձնակազմի պայմանագրայիններն, ըստ գնահատականների, որքան աշխատավարձ են ստանում:
Ներկայացված անձնակազմի ճնշող մեծամասնությունը ենթադրաբար մարտական հերթապահություն կրող անձնակազմն էր:

Ըստ ՊՆ-ի, ատեստացիայի արդյունքում 3513 շարքային-պայմանագրայիններ տարբեր չափի հավելավճարներ են ստանում:

Ճիշտ է՝ զինված ուժերի ընդհանուր թիվը հույժ գաղտնի տեղեկություն է, սակայն մարտական հերթապահության զորամասերի, Ադրբեջանի հետ մեր ունեցած առաջնագծի երկարության մասին նույնիսկ նվազագույն պատկերացումներ ունեցող մարդիկ հասկանում են, չէ՞, թե բանակի շարքային-պայմանագրայինների հաստիքացուցակում ինչպիսի փոքր տոկոս է կազմելու 3513 թիվը:
Այս համատեքստում, բնականաբար, չի ասվում, որ զորքերում շարքային-պայմանագրայինների աշխատավարձը սկսվում է 120-130 հզ. դրամից:

Նաև հիշեցնեմ, որ մոտավոր գնահատականներով, ԶՈւ անձնակազմի կեսը կամ նույնիսկ դրանից ավելին, տարբեր պատճառներով ատեստացիա հանձնելու հնարավորություն չունեն, իսկ ատեստացիայի քննություններին մասնակցողների 40%-ից ավելին դրա նվազագույն շեմը չի հաղթահարում:
Սա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը:

Հ.Գ. Ատեստացիայի համակարգի բարելավման և զորքերի մարտական պատրաստության վիճակի բարձրացման հարցն առանձին քննարկման թեմա է, որին բազմիցս անդրադարձել եմ ու դեռ կխոսեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930