Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն կնախագահի ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցը

Նոյեմբեր 12,2025 12:23

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընտրվել է ԵՄ Արևելյան Գործընկերության երկրների հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի նախագահող: Այս օրերին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցող ԵՄ ԱլԳ երկրների հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 26-րդ լիագումար նիստում ՀԾԿՀ-ն հերթական անգամ ընտրվել է նշված ցանցի 2026 թվականի նախագահող, իսկ Չեխիայի հեռահաղորդակցության գրասենյակը (CTU)` փոխնախագահ:

Որպես նախագահող ՀԾԿՀ-ն համակարգելու է ցանցի 2026 թվականի աշխատանքներն` ապահովելով դրա բնականոն գործունեությունը ու զարգացումը` ներառյալ ԵՄ-ի EU4Digital ծրագրի շրջանակում Earnst&Young խորհրդատվական կազմակերպության և Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի կողմից իրականացվող միջոցառումների մասով:

EaPeReg ցանցը կազմում են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինները: Ցանցում գործում են 3 մասնագիտական աշխատանքային խմբեր (լայնաշերտ ինտերնետի զարգացման, ռոումինգի և հաճախականային սպեկտրի), որտեղ ի թիվս նշված երկրների ներկայացուցիչների ներգրավված են նաև ԵՄ հեռահաղորդակցության կարգավորող մարմինների փորձագետները, և նշված 3 խմբերից 2-ը, նույնպես, ղեկավարում/համաղեկավարում է ՀԾԿՀ-ն:

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930