Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք պարտքս փակել, հիփոթեքս փակեք»․ Արթուր Խաչատրյանը՝ Սիսակ Գաբրիելյանին

Նոյեմբեր 12,2025 14:36

«Ես շատ բան չեմ հասկանում պետական պարտքից։ Իմ նման միլիոնից ավելի մարդիկ կան, որ ընդդիմության վերնագրերն են լսում ու սարսափում։ 2017-ից 21 միլիոն դրամ պարտք ունեմ, բայց եթե հարցնեին՝ կուզեի՞ ունենալ 10 միլիարդ դոլարի պարտք, ես կասեի՝ այո։ Եթե ինչ-որ մեկն ինձ էդքան փող է տվել, ուրեմն ունեմ որևէ ծրագիր։ Ես կարող եմ ասել հետևյալը՝ նույն 2018-ին ես 21 միլիոն դրամը վերցրել եմ, գնել բնակարան, եթե այն ժամանակ բնակարանս վաճառեի, հազիվ վարկը կվճարեի, հիմա ոչինչ չանելով՝ իմ բնակարանի գումարը 50 միլիոն դրամ ու ավելի է դարձել, հիմա եթե վաճառեմ, կփակեմ բնակարանի պարտքը ու կունենամ 20 միլիոն դրամ։ Քանի որ մեր ընդդիմությունն ասում է, որ պետական պարտքը մեկ անձին ընկնող հաշվարկով 2500 դոլարից 4000 դոլար է դարձել, համաձայն եմ՝ 4000 դոլարը ես կվճարեմ Արթուր Խաչատրյանի փոխարեն, բայց պայմանով, որ 2018-ի դրությամբ Ձեր գույքն ինձ է տալիս»,- ՀՀ ԱԺ-ում պետական 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Սիսակ Գաբրիելյան

Բյուջեի նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքեց․ «Այնպես չէ, որ կուզեինք մեծ պարտք ունենալ, միանշանակ՝ ոչ։ Կախված է նրանից, թե այդ մեծությունը քո եկամուտների համադրությամբ ինչպես է աճում։ Մեր եկամուտներն այնքան են աճել, որ մենք այդ ամբողջ պարտքը 1,5 տարում կարող էինք սպասարկել, եթե ծախսերը չավելացնեինք»։

Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ արձագանքեց․ «Վաղուց էսքան չէի ծիծաղել։ Պարոն Գաբրիելյանի հարցը զվարճալի է․․․Պարոն Գաբրիելյան, եթե ուզում եք պարտքս փակել, հիփոթեքս փակեք»։

Պատգամավորը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն էլ էր 2019-ին ասում, որ ՀՀ-ն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին․ «Հոկտեմբերին արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Վրաստանի ցուցանիշը բարձր էր ՀՀ-ի համեմատ։ Ի՞նչ եղավ, որ մենք սենց հրաշալի տնտեսական աճեր ենք արձանագրում, բայց 2019-ի համեմատ այս իրավիճակը փոխվեց։ 2022-ին ՀՀ-ն 12,6 տոկոս տնտեսական աճ արձանագրեց, իշխանություններն ասում էին՝ դա արտաքին է, դա ՀՀ-ի հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ժողովրդավարություն, կոռուպցիա չկա։ Համարյա 2,5 տարի տևող դրական ազդակի արդյունքում ավելի վատ արդյունք են արձանագրել, քան Վրաստանը ներքին ռեսուրսներով»։

Վահե Հովհաննիսյանն արձագանքեց․ «Այդ հարցերի մասին խոսելու համար հազար ու մի ազդեցություն կա։ ՀՀ-ն ՌԴ-ի հետ սահման չունի, Վրաստանն ունի, Վրաստանը ծով ունի, ՀՀ-ն չունի։ Հարյուր հարց կա, որով կարող է պայմանավորված լինել։ Չեմ ուսումնասիրել Վրաստանի ՀՆԱ-ի աճի դետալները մերի համեմատ, բայց վստահ կարող եմ ասել, որ վերաարտահանման կամ սանկցիաների հետևանքով չէ, որ մեր տնտեսական աճը բարձր է եղել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930