Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում շտաբի մոտից քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակցին, հետո ձերբակալել. Անդրանիկ Թևանյան

Նոյեմբեր 12,2025 14:32

Էջմիածնում շտաբի մոտից քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակցին, հետո ձերբակալել», – «Ազատության» հետ զրույցում ասել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Շտաբի դիմաց մայթին կանգնած է եղել, ընկերուհու հետ է եղել, նրա աչքի առաջ գցել են գետնին ու տարել»,-մանրամասնել է Թևանյանը:

Ոստիկանությունից հաստատեցին, որ բաժին են տարել վարչապետ Փաշինյանին քննադատող բլոգերին: Ասացին՝ խուլիգանության կասկածանքով մեկ հոգու ձերբակալել են: Կոնկրետ ի՞նչ է արել և ինչու են քաղաքացիական հագուստով եղել: Ոստիկանության լրատվականից ասացին՝ այլ մանրամասներ չեն հայտնում:

«Վաղարշապատում բռնի ուժով առևանգել են «Մայր Հայաստան» կուսակցության աջակից աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին», ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն կիրակի` նոյեմբերի 16–ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930