Լրահոս
Օրվա լրահոսը

«Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսը չէր նշանակել»․ Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Նոյեմբեր 12,2025 16:06

ԱԱԾ պետի, արտաքին հետախուզության պետի զեկույցները կարելի էր բաց նիստով ներկայացնել․ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հեգնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով, որ նրանք առանձնակի կարեւորության տեղեկություններ չեն հայտնել։ Հատկապես ԱԱԾ պետն, իր բնութագրմամբ՝ «ոչինչ չասաց»։

Գեղամ Մանուկյանի հարցը վերաբերում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը գտնվում է ԱԺ գաղտնի բաժնում ու որտեղ արձանագրված է, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան զինվորական պաշտոնում խիստ կասկածելի նշանակում է կատարել։

«Այդպիսի զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել՝ հակառակ Նիկոլ Փաշինյանին ձեր զգուշացումների։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է, որը որ միակ դեպքն է, որ գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել։ Չկա արձագանք»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ ուզում է հասկանալ՝ անկախ զեկույցի ճակատագրից, այն ԱԺ-ում է․ ո՞րն է լինելու լուծումը, իրավապահները ինչպե՞ս կարող են աշխատել։

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ օրենքով սահմանված ընթացակարգեր կան։ ԱԺ աշխատակազմի հետ էլ քննարկում են պետական կառույցների համար զեկույցին հասանելիություն տալու տարբերակները։

Կադրային քաղաքականության մասով ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանն էլ արձագանքեց․ «Արշակ Կարապետյանին վերջերս կարծեմ նորից հետախուզում են տվել»։

«Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսը չէր նշանակել»,-արձագանքեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

44-օրյայի զեկույցին էր վերաբերում նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցը։ Նրա հետաքրքրում էր՝ զեկույցը ե՞րբ հասանելի կլինի հանրային շրջանակներին, օրինակ, զոհվածների հարազատներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930