Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստը, որ հասարակությունն օգտագործում է Իրանից ներմուծվող անհայտ ծագման սերուցք, կարծես թե ՍԱՏՄ-ի ղեկավարին չի անհանգստացնում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 13,2025 10:50

Դեռեւս 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջեւ բանակցություններ են ընթացել, այս մասին հայտնել էր «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ-ի Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը։

Ծառայությունը խնդրել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը 2023 թվականի ապրիլի 5-ից սկսած կասեցնել կաթնամթերքի՝ Ռուսաստան արտահանման համար տրամադրվող վկայականը։

ArmLur.am-ի խմբագրություն պարբերաբար ահազանգեր են ստացվում, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։

Այս խնդրի վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի անգամ բանավոր եւ գրավոր կերպով դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին եւ Պետական եկամուտների կոմիտեին։

Սակայն ՍԱՏՄ-ին դուր չէր եկել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցն ուղղված Փաշինյանին։

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ տեղյա՞կ է նա արդյոք իրանական սերուցքի վերաբերյալ ռուսական կողմի դժգոհություններից, եւ հնարավո՞ր է՝ վերջինս հորդորի ի վերջո մանրակրկիտ ուսումնասիրել սերուցքի ծագման աղբյուրը եւ եղանակը։

Փաշինյանը խոստացավ զբաղվել բարձրաձայնված խնդրով, նաեւ հետաքրքրվեց՝ մենք իրենց (ՍԱՏՄ-ին – խմբ.) հարցում ուղարկե՞լ ենք։ «Ժողովուրդ»-ի լրագրողը դրական պատասխան տվեց. «Այո՛, ֆեյսբուքյան «Մեսենջեր» հավելվածի միջոցով հարց է ուղղվել, եւ ՍԱՏՄ-ից ստացել ենք մեզ չբավարարող պատասխան»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը շտապեց «ապահովագրել» իրեն եւ մի մեծ հրապարակում էր արել, թե ««Ժողովուրդ» օրաթերթը մեզ հարցում չի ուղարկել», որ հետո վարչապետն այն չպահանջի:

Սակայն բանավոր հարցումը եւս հարցում է՝ մամուլի քարտուղարի միջոցով ուղարկված։

Իրանական սերուցք այժմ եւս ներկրվում է Հայաստան, բայց ռուսական կողմն ընտրել է հայկական 9 ընկերություն, որոնց արտադրած կաթնամթերքի մուտքը արգելափակված չէ դեպի ՌԴ, սակայն դրանք պետք է օգտագործեն իրանական 5 ընկերությունների արտադրած թույլտվություն ստացած սերուցքը։

ՍԱՏՄ-ի ղեկավարը փորձում է սեփական անգործությունը քողարկել մեկ հարցման պատմությամբ, մինչդեռ այն փաստը, որ հայ հասարակությունը օգտագործում է Իրանից ներմուծվող անհայտ ծագման եւ վտանգավոր սերուցք, իսկ տեղական արտադրողը խաբվում է էժան գնից, կարծես թե Պետրոսյանին չի անհանգստացնում։

Կարեւորը՝ թղթերով ամեն ինչ մաքուր է. որակը էական չէ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930