Հայաստանի արեւմտամետներն այս օրերին հրճվանքով հայտարարում են. «Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն»։ Ի՞նչ նախադեպ է սա եւ ի՞նչ վտանգներով է հղի, կարո՞ղ է, օրինակ, նույն հաջողությամբ ռուսական ՊԱԿ-ը` ԿԳԲ-ն եւս Հայաստանում հակահետախուզական ծառայություն ստեղծել, թե նման իրավունք միայն արեւմտյան երկրներին է տրված:
Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է.
«Մեր ամբողջ հատուկ ծառայությունների համակարգը ՌԴ-ից է գալիս, սարքել է Սովետական Միության համակարգը: Այն բոլոր լարերով կպած է ռուսական հատուկ ծառայությունների համակարգին: Հիմա փոխվում է զիբիլի ամանը, եւ մարդիկ նոր զիբիլի աման քչփորելուց ուրախացել են, բայց իրականում` մերը զիբիլ քչփորելը չէ, մերը ստեղծելն է, մենք պետք է ունենանք մերը, թող սկզբում լինի քիչ, բայց կարեւոր է, որ մեզ հարգեն, երբ գա այդ փուլը, մենք կարող ենք ստեղծել շատ ավելին: Եթե խնդիր դրվի, որ պետք է մերը ստեղծենք, ունենանք մեր արտադրանքը, առաջին օպերացիան եթե հաջողվի, մարդիկ, տեսնելով, որ կա նոր անդամ, որը խաղում է նոր մեթոդներով, ապա անպայման հայտնվելու են նոր սուբյեկտներ, ովքեր, օրինակ, ասելու են` ձեր սփյուռքի հետ մեր աշխատանքն այնքան էլ լավ չի ստացվում, կլինի՝ դուք աշխատեք նրանց հետ, իսկ մենք ձեզ օգնենք, օրինակ, լավ գաղտնալսման սարքերի հարցում, արբանյակային պատկերների եւ այլն: Այ, դա փոխօգնություն է»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































