Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի. Մամիջանյանը՝ «Իմնեմնիմիի» հաղորդավարների ձերբակալության մասին

Նոյեմբեր 13,2025 12:38

«Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Իմնեմնիմիի» հաղորդավարներին ԱԱԾ-ի դիմակավորված անձանց կողմից ձերբակալելուն՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմիին» տված հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի «հիստերիան» ու նրա թիմակիցների արձագանքը արդեն հուշում էր, որ պետք  է փորձեն ուժայիններին օգտագործելով՝ տղաների գործունեությունը կասեցնել. «Սովորաբար նման դեպքերում գտնում են ինչ-որ հ/կ, որ հաղորդում ներկայացնի, այս անգամ չեն էլ թաքցնում՝ Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացնում: Հաջորդ փուլը տղաներին բերման  ենթարկելն էր , ակնհայտ է, որ տղաները որեւէ դիմադրություն չեն ցույց տալիս, բայց նրանց ձեռքերը ոլորած, գլուխները ներքեւ իջեցրած, ուժի կիրառմամբ բերման են ենթարկում»:

Հայկ Մամիջանյանի խոսքով, ի տարբերություն նախորդ անգամին, երբ տղաներին կրկին խուլիգանության հոդվածով ձերբակալեցին, հաղորդումն անխափան հեռարձակվում էր, այս անգամ առգրավվում են ամբողջ տեխնիկան՝ այդ կերպ ուղղելով իրենց սխալը, որ կասեցվի հաղորդման գործունեությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930