Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ Սուրեն Պապիկյան

Նոյեմբեր 13,2025 12:46

«Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Իսկ բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մեր ուշադրության կենտրոնում է տեղական ռազմարդյունաբերությունը․ 2022-ին ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր, հետագայում՝ եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,-հայտարարեց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ բանակային դիրքերի կահավորումը «նոր ու գերժամանակակից սարքավորումներով, ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը ու բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը»։

Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ Հայաստանն ընդլայնում է ռազմատեխնիկական կապերը, իսկ սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։

Սուրեն Պապիկյանը խոսեց նաեւ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերից։ Ըստ այդմ, պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-470 հազար դրամ հավելյալ վարձատրություն։ Զինծառայողների 65 տոկոսն, ըստ նախարարի, ատեստավորվել է։ Նա նաեւ կարծում է, որ բանակի նկատմամբ վստահության աստիճանը բարձրացել է ու դրան էապես նպաստել է «օրինական, թափանցիկ ու պարզեցված համակարգով զորակոչը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930