«Իմնեմնիմիի» հաղորդավարներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Այսօր հերթապահ դատարանն Աջափնյակն է, հուսով եմ՝ մեկ էլ չի պարզվի, որ միանում են այլ դատարաններ, հատկապես Մասիվի դատարանը, որտեղ գիտենք՝ ինչպիսի հետաքրքիր դատավոր է աշխատում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց հաղորդավար Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ազգային ժողովի նախագահ մարդ է` մեդիա գործունեություն իրականացնող մարդկանց անվանում է «շան լակոտներ», մարդիկ էլ արձագանքել են… Հարցաքննությունն ավարտվել է: Այստեղ, բացի անձի ազատության իրավունքի բացարձակ անհիմն սահմանափակման, բացարձակ անհիմն քրեական հետապնդման հանգամանքից, առկա է լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ»,- ասաց Մելիքյանը:
Փաստաբանի գնահատմամբ՝ «Նարեկ Սամսոնյանը որեւէ հայհոյանք չի հնչեցրել, այն ձեւակերպումները, որ թույլ է տրվել, չեն կարող անպարկեշտ արտահայտություն որակվել , այդ թվում՝ խուլիգանություն: Խուլիգանության համար կարեւոր է մարդու մոտիվացիան: Մարդիկ պատասխանում են Ալեն Սիմոնյանին: Ազատ խոսքի սահմանափակում է սա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































