«Վերջին շրջանում ավելի մեծ տեմպերով իմ ֆանատն եք դառնում»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Բաբկեն Թունյանը քննադատել էր Գառնիկ Դանիելյանի ելույթները։
«Ամպագոռգոռ թող չհնչի, բայց ես եւ իմ հայրենակիցները Տավուշի մարզում պայքարել ենք երկու եկեղեցիների համար, որ լինեն ՀՀ տարածքում։ Դրա տեսանյութերը կան։ Դա իմ պայքարը չի եղել, մեր հայրենակիցների համատեղ պայքարն է եղել եւ եթե նայեք տեսանյութերը՝ կտեսնեք, որ չափագրման աշխատանքները հենց եկեղեցիների տարածքում են արվում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ սահմանազատումն այդպես չի արվում, ինչպես ՔՊ-ն էր անում, երբ ադրբեջանցիները կանգնել էին Կիրանցի կամրջի վրա եւ ասում էին, որ կամուրջն այլեւս Հայաստանինը չէ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իր խոսքի սկզբում Գառնիկ Դանիելյանը զարմացել էր Անդրանիկ Քոչարյանի տրամաբանության վրա։ Մեքենաների գողություններին վերաբերող Գառնիկ Դանիելյանի հարցի մասով նա «մխիթարել էր»՝ ասելով՝ գոհ եղեք, որ մեքենան ամբողջությամբ չեն գողացել․ «Այսինքն, քաղաքացին կամ ես, որ բախվել եմ այդ խնդրի հետ, պետք է ուրախանամ՝ ասեմ՝ էս ինչ լավ է, որ ավտոյի կեսը չկա, մյուս կեսը կա։ Հաջորդիվ կարա ասի՝ լավ է, որ դուք ավտոյի մեջ չեք եղել, կարող էին ձեզ էլ ավտոյի հետ տանեին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































