Լրահոս
Օրվա լրահոսը

Իր առաջնորդի վրա ցուցմունք տվողն ինչպե՞ս կարող է քահանայագործել. Տեր Մուշեն՝ կարգալույծ Ստեփան Ասատրյանի մասին

Նոյեմբեր 13,2025 16:55

«Տիկին Ֆանյանն արդեն ամեն ինչ ասաց, ինձ մնում է այդ երկու տղաներին ասել՝ ամոթ ձեզ, որ երբեւէ հոգեւորական եք եղել, էլ ասելու որեւէ բան չունեմ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ապարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի անդամ տեր Մուշե քահանա Վահանյանը ՝ խոսքն ուղղելով կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին եւ Տեր Թադեին:

Ապա դարձավ Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ անվան տակ Հովհաննավանքում հավաք անցկացրած Ստեփան Ասատրյանին. «Ամոթ քեզ, որ լինելով տղամարդ, լինելով հոգեւորական՝ այս ամբողջ ճաշը եփեցիր՝ որպես մարդ, որովհետեւ այդտեղ տղամարդկություն չկա, այդտեղ քահանայություն չկա: Իսկ բոլոր նրանք, որոնք կհավանեն ու կհավատան նրա քահանայությանը, թող այս ամեն ինչը տեսնեն եւ եզրակացնեն, թե այն քահանան, որը կարող է իր առաջնորդի վրա ցուցմունք տալ, ինչպես կարող է քահանայագործել»:

Ինչ վերաբերվում է խտրականության մասին որոշ պնդումներին, տեր Մուշեն հետեւյալ կերպ արձագանքեց. «Խտրականություն չի եղել, բոլորդ լսել եք, թե ինչպիսի եկեղեցիներում էին ծառայում նրանք, ինչպիսի վերաբերմունքի եւ հարգանքի են արժանացած եղել այս քահանաները: Որեւէ խտրականություն չի եղել, որովհետեւ մենք իրենց սիրել ենք որպես եղբայրներ: Մենք եւ եկեղեցին իրենց սիրել ու վստահել ենք »,-ասաց Ապարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվը:

Նա հավելեց, որ Ստեփան Ասատրյանը ստում է, երբ ասում է, որ իրեն ճնշել են, իր ընտանիքի մասին հայհոյանքով են խոսել: «Ես ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից, իր հայրիկից, իր մայրիկից, որ իրենց որդին դավաճան է, եւ խախտել է այս խաղաղությունը»,-նշեց տեր Մուշեն:

Հիշեցնենք, որ Տեր Մուշեն մեկն է այն 8 հոգեւորականներից, որոնց կանչել էին քննչական կոմիտե հարցաքննության:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930