Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն Իջևանում հյուրընկալել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քերոլայն Ռամաեկերսի գլխավորությամբ։
EUMA-ն X-ում գրառման մեջ նշել է.
«Իջևանում հպարտությամբ ընդունեցինք Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Քերոլայն Ռամաեկերսի գլխավորությամբ, և նրանց ծանոթացրեցինք Տավուշի մարզում մեր գործողությունների տարածքին։
Պատվիրակությունը ԵՄ մշտական առաքելությունում ամենամեծներից մեկն է՝ 14 անդամով։ Շնորհակալություն, ԵՄ մշտական առաքելությանը շարունակական աջակցության համար»։


















































