Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մնացականյան, խորհրդարանում Վիճկոմին լավ քննադատում էին, ասում էին, որ մենք ձեզ վրա ճնշումներ ենք գործադրում, որ թվեր նկարեք»

Նոյեմբեր 14,2025 14:20

«Պարոն Մնացականյան, խորհրդարանում Վիճկոմին լավ քննադատում էին, դուք ընդեղ չէիք, որ արձագանքեիք։ Ասում էին, որ մենք ձեզ վրա ճնշումներ ենք գործադրում, որ դուք թվեր նկարեք եւ այլն»,- կառավարության այսօրվա նիստում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը։

Մնացականյանն ասաց, որ իրենք արդեն արձագանքել են պատգամավորների հայտարարություններին։ «Մենք ոչ միայն լսում էինք, այլ նաեւ արձագանքել ենք, հրապարակվել է՝ շատ կոնկրետ ու փաստարկված ձեւով»։

Ստեփան Մնացականյանն իր հետ բերել էր իրենց հերքման տպագիր տեքստը եւ Փաշինյանի համար ընթերցեց դրա վերնագիրը․ «Վիճակագրական կոմիտեն հիմնազուրկ է որակել ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքները։ Հրապարակված ու փաստարկված է՝ բոլոր հիմնավորումներով»։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասել էր, որ Վիճակագրական կոմիտեն հանձնարարություն է ստացել եւ այս տարվա առաջին կիսամյակի նվազագույն սպառողական զամբյուղը 81 հազար դրամից երրորդ եռամսյակում նվազեցրել է մոտ 3 հազար դրամով։ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930