Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ. «Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ»

Նոյեմբեր 14,2025 19:11

Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը

– Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սկզբունքներով, որոնք երաշխավորում են խոսքի, հավաքների և կարծիքի, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումների արտահայտման ազատությունը,

– Վերահաստատելով հայ ժողովրդի անօտարելի իրավունքը՝ ունենալու իշխանություն, որը հարգում է իրավական պետության  սկզբունքները և պաշտպանում  մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ստանձնած միջազգային պարտավորությունները,

– Մտահոգվելով ներկայիս ռեժիմի կողմից ժողովրդավարական ինստիտուտները քանդելու և ընդդիմությանը բոլոր հնարավոր ձևերով ճնշելու գործողությունների ապօրինի և համակարգային բնույթով,

– Արձանագրելով, որ քաղաքական կյանքում արմատավորվում է «ռեժիմին թույլատրված է ամեն ինչ», իսկ «ընդդիմությանը՝ ոչինչ» արատավոր սկզբունքը, որն իր դրսևորումն է ստանում անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից ամենաանպարկեշտ և հանրային բարոյականության նորմերը խախտող դրվագներում.

Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝

  1. Աներկբա հայտարարում է, որ լրագրողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ, իսկ ակնհայտ կեղծ մեղադրանքների հիման վրա իրականացված կալանքը նրանց դասում է Հայաստանում օրեցօր աճող քաղբանտարկյալների թվին։
  2. Անվերապահ դատապարտում է «Antifake.am» լրատվական կայքի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունները՝ որպես ակտ, որն ուղղված է ընդդիմադիր հարթակների ոչնչացմանը, և բացահայտ բռնության դրսևորում ազատ մամուլի նկատմամբ:
  3. Հաստատում է, որ այդ իրադարձությունները սոսկ դիպվածային դրսևորումներ չեն, այլ ուղղակի արտահայտումն են երկրում երկարատև ավտորիտար միտումների, ինչը հաստատում է ռեժիմի մտադրությունը՝ կառավարել վախի և ճնշման միջոցով:
  4. Պահանջում է բոլոր քաղբանտարկյալների, ներառյալ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Դավիթ Ֆիդանյանի և քաղաքական մոտիվներով կալանավորված բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը:
  5. Հորդորում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր համապատասխան մարմիններին, վերջ տալ ամոթալի լռությանն ու երկակի ստանդարտներով ղեկավարվելուն:

Մենք կոչ ենք անում նրանց.

  • Պաշտոնապես ճանաչել նշված անձանց որպես քաղբանտարկյալներ:
  • Բացահայտորեն դատապարտել Հայաստանի իշխանություններին՝հիմնարար ազատությունների համակարգային խախտումների համար:
  • Կիրառել գործուն, ներառյալ՝ թիրախային պատժամիջոցներ, այն պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, որոնք մասնակից են այդ ճնշումներին:

Հանրապետականը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը ժողովրդավարության վերականգնման գործին և հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ կատարված հանցագործությունների համար այս ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար սահմանադրական պայքարին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930