Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետություն լինելու շանսը տեսնես ո՞րն է։ Էն որ պետության տարածքը օրեցօր կրճատվո՞ւմ է». «ՉԻ»

Նոյեմբեր 15,2025 09:30

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, պատմական շրջադարձ է, Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Խոսքը վերջին հինգ տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է»:

«ՉԻ».  Պետություն լինելու շանսը տեսնես ո՞րն է։ Էն որ պետության տարածքը օրեցօր կրճատվո՞ւմ է, թե՞ էն, որ պետության սահմանները հիմա գծվում են TikTok-ի լայվերում։

Բարեկեցիկ լինելու շանսն էլ երևի այն է, որ գազի, հացի ու վարկի գները մրցում են միմյանց հետ, թե ով առաջինը կհասնի քաղաքացու վերջին դրամապանակին։

Երջանիկ լինելու շանսը՝ այո՛, անսահման է։

Երբ ազգովի զբաղված ենք «բան չմնաց, մի քիչ էլ դիմանանք» մանտրան արտասանելով. մաքուր բուդդայական երջանկություն է։

Անկախ լինելու շանսը նաղդ կա: Սրանք անկախություն են ասում՝ ճիտը ծռած սպասելով նոր հրահանգների Անկարայից, Բաքվից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից։

Անվտանգ լինելու շանսը հաստատ կա։ Երբ ոչինչ չի մնացել վերցնելու, էլ ինչի՞ համար գան մեզ վրա։ Ահա խաղաղության գաղտնիքը։

 

Հ.Գ. Երբ վարչապետը 500 տարվա մասին ճամարտակում էր, նույն պահին Բաքվում Արցախի ղեկավարների համար դատախազը պահանջում էր ցմահ ազատազրկում կամ տասնյակ տարիներ: Նիկոլի շանսն է: 

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930